Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել տարբեր օրգան-համակարգերի գործունեության խաթարում:

Վերարտադրողական խնդիրներ

Ներզատական գեղձերը մշտապես արտադրում են հորմոններ, և դրանցից յուրաքանչյուրն ազդում է վերարտադրողական համակարգի վրա: Կանանց մոտ անպտղությունը կարող է պայմանավորված լինել հորմոնալ-ակտիվ հիպոֆիզար ուռուցքներով, վահանագեղձի կամ մակերիկամների ներզատական գործունեության խանգարմամբ, էնդոկրին օրգաններն ախտահարող տարբեր բորբոքային կամ դեգեներատիվ հիվանդություններով։ Դաշտանային ցիկլը հաճախ խախտվում է էնդոկրին գեղձերի գործառույթային խանգարումների ֆոնին:

Բավականին հաճախ կանանց մոտ դիտվում է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, որի արդյունքում դարձյալ խախտվում է դաշտանային ցիկլը։ Այն արտահայտվում է դեմքին, որովայնին, կրծքավանդակին մազերի ակտիվ աճով, մաշկի վրա պզուկների առաջացմամբ: Բուժմամբ պետք է զբաղվեն էնդոկրինոլոգը և գինեկոլոգը՝ համատեղ:

Ախտաբանության խորացմանը համընթաց հաստանում են ձվարանների պատերը, խանգարվում է կանանց մոտ հորմոնների արտադրությունը։ Այս վիճակը, սովորաբար, ձվարանների կամ մակերիկամների ներզատական գործառույթի խանգարման կամ հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի աշխատանքի անբավարարության հետևանք է: Բոլոր դեպքերում, արդյունքում զարգանում է կանանց և տղամարդու հորմոնների միջև հավասարակշռության խախտում՝ վերջինիս գերակշռումով, և, որպես հետևանք, զարգանում է անընդունակություն բեղմնավորվելու կամ կրելու հղիությունը:

Մարմնի քաշի տատանումներ

Առանց տեսանելի պատճառների ճարպակալումը կամ խիստ նիհարումը կարող են արդյունք լինել ծանր ընթացող էնդոկրին հիվանդությունների՝ դիֆուզ տոքսիկ զոբ, մակերիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ: Կարող է դիտվել նաև հակառակ կապը․ քիչ չեն դեպքերը, երբ ցածր քաշի ֆոնին, առանց որևէ էնդոկրին խնդրի, առաջանում է կանանց սեռական հորմոնների սուր անբավարարություն, քանի որ նրանց որոշակի քանակը սինթեզվում է ենթամաշկային ճարպաշերտում:

Նման իրավիճակ դիտվում է նաև ճարպակալման դեպքում. ճարպային հյուսվածքի մեծ քանակը էսթրոգենների քանակի և ֆունկցիոնալ ակտիվության իջեցման պատճառ է դառնում: Եվ զարմանալի չէ, որ ճարպակալում ունեցող կանանց մոտ խանգարվում է վերարտադրողականությունը, պակասում է ձվազատումը, ախտաբանորեն փոխվում է էնդոմետրիումը՝ նախատրամադրելով ուռուցքային հիվանդությունների, վիժումների, հղիության բարդացած ընթացքի զարգացումներին:

Այդ պատճառով վերարտադրողական խանգարումների թերապիայում կարևոր տեղ ունի քաշի իջեցումը, որը նպաստում է հորմոնալ ֆոնի կարգավորմանը, դաշտանային ցիկլի վերականգնմանը և մոտավորապես 3 անգամ ավելացնում է հղիանալու հավանականությունը:

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը էնդոկրին համակարգի բարդ և լուրջ ախտաբանություն է: Այդ հիվանդությամբ տառապող կանանց մոտ շատ հաճախ է բեղմնավորման և հղիությունը կրելու հարցերում դժվարություններ առաջանում։ Այդ պատճառով անհրաժեշտ է բժիշկների հսկողությամբ վերահսկել հիվանդությունը, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի քանակը։

Կլիմակտերիկ խանգարումներ

Դաշտանադադարի շրջանում դիտվում են տարբեր անատոմիական, ֆիզիոլոգիական և հոգեբանական խանգարումներ: Բնական մենոպաուզան կտրուկ չի արտահայտվում՝ էսթրոգենների քանակը նվազում է աստիճանաբար՝ մոտավորապես 10 տարվա ընթացքում (45-55 տարեկանը): Եթե սկզբում սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշանները լինում են մեղմ արտահայտված, ապա հետո սկսում են կայուն աճել, փոխվում է և նյութափոխանակությունը: Կլիմաքսի ընթացքը բարդացնում են տրամադրության կտրուկ փոփոխությունները, զարկերակային ճնշման հանկարծակի բարձրացումները, տաքության նոպաները; Այդ ախտանշանները հնարավոր է վերացնել բժշկի նշանակած դեղորայքային բուժմամբ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ